Երևանում 30-ամյա վարորդը «Nissan»-ով տատ ու թոռան է վրաերթի ենթարկել

Հիվանդանոց
Տատն ու թոռը երևանյան տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանում 30-ամյա վարորդը տատ ու թոռան է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել տուժածներին, ապա երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ կնոջը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։
Վրաերթի ենթարկվածները բնակվում են Արարատի մարզի գյուղերից մեկում։
Վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը 60-ամյա կին է