Միկա Բադալյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Միկա Բադալյանը բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Միջնորդության հիմքում էական փաստարկ է Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, բավարարեց բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ 6 մլն դրամի չափով գրավ է նշանակվել։ Վճարելուն պես Միկա Բադալյանն ազատ կարձակվի։

«Բադալյանն այս պահին էլ գտնվում է «Արմենիա» ԲԿ–ում։ Բժիշկները արգելել էին նրան մասնակցել դատական նիստին»,–ասաց նա։
Նշենք, որ միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է դարձել Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք:
Հավելենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել։