Մահացել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը

Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Նավիկ Խաչատրյանն առողջական խնդիրներ ուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա հարազատներից մեկը։
Խաչատրյանը մահացել է գիշերը։ Հարազատի խոսքով` նա առողջական խնդիրներ ուներ։
Նշենք, որ Նավիկ Խաչատրյանը բազմիցս հարցազրույցներ է տվել Sputnik Արմենիային և խոսել ավիացիոն ոլորտի խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։

Նավիկ Խաչատրյանը եղել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, «Armenian International Airways»-ի փոխնախագահը, «Արմավիա» ավիաընկերություն լիզինգի պլանավորման և տեխնիկական սպասարկման բաժնի պետը, այնուհետև` կոմերցիոն տնօրենը։

2015թ. սեպտեմբերից առ այսօր ավիացիոն խորհրդատու էր, անհատ ձեռներեց։
2022 թ. Խաչատրյանը նշանակվել էր Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում բրիտանական VMS AERO ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ։