ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիս – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:
Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբի օդաչուները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով, թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում:
Բացի այդ, բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել «կախված» ռեժիմում, տարհանել են պայմանական վիրավորներին, մշակել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ փոխգործակցությունը:
Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»
Զորամիավորման հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ուղղաթիռների անձնակազմերի աշխատանքի ներդաշնակությանը՝ տարբեր կազմերում առաջադրանքներ կատարելիս։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:
ՀՌՕ–ի ավիացիան բարդ տարրեր է մշակել Հայաստանի երկնքում