ԱՄՆ-ն և ԵՄ-ն դադարել են խոչընդոտել պարենային գործարքին. Լավրով

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի պատվիրակության ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Ստամբուլի պայմանավորվածությունների ապաքաղաքականացված բնույթը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուրախալի է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դադարել են խոչընդոտել պարենի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ստամբուլում ստորագրված փաստաթղթերը արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության մասին։
ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են` ցորենով բեռնված նավերին հարվածներ չպետք է հասցվեն. ՄԱԿ
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից պարենի օգտագործումը աշխարհաքաղաքական արկածախնդրությունների համար «անընդունելի է և անմարդկային»:
«Ռուսաստանն այսուհետ ևս հավատարիմ կլինի այդ ոլորտում (պարենային անվտանգության ապահովման) իր պարտավորություններին»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ռուսական պատվիրակության ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Ստամբուլում ձեռք բերված պարենային գործարքի պայմանավորվածությունների ապաքաղաքականացված բնույթը:
«Արդյունքում հենց ռուսական պատվիրակության ջանքերով հաջողվել է պահպանել փաթեթային պայմանավորվածության համալիր, ապաքաղաքականացված բնույթը՝ դրանով իսկ առավելագույնս ընդառաջ գնալով պարենամթերք ներկրող զարգացող երկրներին»,-ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Մոսկվայում ակնկալում են, որ առաջիկա շրջանում բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ձեռք բերված համաձայնությունների արդյունավետ կատարման համար:
Հիշեցնենք` այսօր Ստամբուլում տեղի է ունեցել բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում՝ արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը