Ռուսաստանի ուժայինները բացահայտել են Խերսոնի տարածքում և մարզում գործող ամենախոշոր դիվերսիոն խմբերից մեկը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ուժային գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը, խմբավորումը ղեկավարում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության Օդեսայի աշխատակիցները։
«Ռուսական ուժայինները շարունակում են հայտնաբերել և ձերբակալել Խերսոնի և մարզի տարածքում գործող ամենամեծ դիվերսիոն խմբերից մեկի անդամներին։ Ուժային գերատեսչությունների համակարգված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ևս մեկ անձ, որը ծրագրում էր խափանել երկաթուղու աշխատանքը։ Առգրավվել է ավելի քան 48 կիլոգրամ տրոտիլ, ինչպես նաև որկրափող զենք»,- հայտնել է գործակալության զրուցակիցը ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Խերսոնում Ռուսաստանի ուժայինները զենքի մի քանի գաղտնի պահեստներ են հայտնաբերել՝ նռնականետերով, իքնաձիգներով, գնդացրով և նույնիսկ երկու «Իգլա» տեսակի զենքով:
Բացի այդ, ՌԴ ուժայինները հայտնաբերել են ուկրաինական դիվերսիոն խմբերի անցակետը և առնվազն երկու կրակակետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։