Կառավարությունը մտադիր է օպտիմալացնել արտահանման տուրքերը

Պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում կնքվել է մոտ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ընդգծվել է, որ վերջին տարիներին շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունաբար աճել են: Նման միտում է կա նաև խաղողի գինու դեպքում, որի սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում: Վարչապետը կարևորել է մեր երկրից շշալցված կոնյակի և գինիների արտահանման ծավալների հետևողական ավելացում։ Նա շեշտել է, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:
Անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը և այլն։
Նշվել է, որ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր։
«Կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:
«Խաղողի այգիս կքանդեմ, այսպես մինչև ե՞րբ». գյուղացին կրկին կրակն է ընկել մթերման ձեռքը