ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին

ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները, միևնույն ժամանակ, երրորդ երկրներին չեն արգելում Ռուսաստանում դեղորայք, գյուղատնտեսական արտադրանք և պարարտանյութ գնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին: Այս մասին ասված է խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
«Մենք փաստացի արգելում ենք էներգակիրներից հետո Ռուսաստանի ամենակարևոր արտահանումը՝ ռուսական ոսկին», –ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Այդ միջոցները Եվրամիությունում ուժի մեջ կմտնեն պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:
Միևնույն ժամանակ պատժամիջոցները երրորդ երկրներին չեն արգելում դեղեր կամ բժշկական արտադրանք գնել Ռուսաստանից։
«Ուրագանն» է գործում. ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել հրետանու աշխատանքը հատուկ գործողության ժամանակ
Բացի այդ, պատժամիջոցները չեն վերաբերում գյուղատնտեսական արտադրանքի, պարարտանյութերի և պարենի առևտրին։
«Այսօր կամ ավելի վաղ ընդունված որևէ միջոցառում...որևէ կերպ ուղղված չէ գյուղատնտեսական և պարենային արտադրանքի առևտրին (ներառյալ ցորենը և պարարտանյութերը) երրորդ երկրների և Ռուսաստանի միջև»,-ասված է փաստաթղթում:
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այսօրվանից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։