Արմավիրում ոստիկանները 62-ամյա կնոջ տան ննջարանից թմրանյութ են գտել

Կինն ասել է, որ ինքը տեղյակ չէ` դա ինչ է, և որ ննջարանն իրենը չէ, այլ որդունը։
Sputnik
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում (որոնք պատկանում են 62-ամյա մի կնոջ) խուզարկություններ կատարած ոստիկանները թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տան ննջարանի պահարանում ոստիկանները հայտնաբերել են փաթեթներ` կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով։ Տանտիրուհին հայտնել է, որ ինքը չգիտի, թե հայտնաբերվածն ինչ է, իսկ ննջարանը որդունն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև «դիազեպամ» գրառումով հաբեր։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանր իրավիճակ է ստեղծվել. ՔԿ պաշտոնյան` համացանցով թմրանյութ վաճառելու մասին