ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականների կողմից ԴԺՀ–ի Գորլովկա քաղաքի գնդակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի նեոնացիստների զինված ագրեսիայի հետևանքով Ռուբյանցևո ավանում խաղաղ բնակիչ է զոհվել (Գորլովկայի Կալինինի շրջան)», – գրել է Պրիխոդկոն Telegram–յան ալիքում։
Նրա խոսով` վիրավորների թվում մեկ երեխա կա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։