Շոյգուն հրամայել է մեծացնել ուկրաինական ԱԹՍ-ների ոչնչացման օպերատիվությունը

ՌԴ ՊՆ ղեկավարը ստուգում է անցկացրել Ուկրաինայի հատուկ գործողություններին մասնակցող «Զապադ» ռուսական խմբավորումում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Զապադ» խմբավորումում տեսչական ստուգում իրականացնելիս հրահանգել է մեծացնել Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում անօդաչուների ոչնչացման օպերատիվությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը հրամանատարական կետում լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչևոյի` ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում իրականացվող մարտական առաջադրանքների վերաբերյալ զեկույցը։

«Զեկույցի վերջում Շոյգուն հանձնարարել է ՌԴ-ի հետ սահմանամերձ շրջաններում բարձրացնել հակառակորդի անօդաչուների ոչնչացման հետագա օպերատիվությունը` հաշվի առնելով հակամարտկոցային պայքարի նոր միջոցների ստացումը, ազգայնականների կողմից ազատագրված բնակավայրերի բնակելի թաղամասերի գնդակոծումները»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Շոյգուն տեսչական ստուգում էր անցկացրել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի գլխավորած «Յուգ» ռուսական խմբավորումում, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի հրամանատարության ներքո գտնվող «Ցենտր» խմբավորումում, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորած «Վոստոկ» խմբավորումում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր