Շոգի պատճառով Իսպանիայում ավելի քան 500 մարդ է մահացել. վարչապետ

Պեդրո Սանչես
Ըստ տեղական ԶԼՄ-ների` վերջին 10 օրում Իսպանիայում բռնկված հրդեհները գրեթե 60 հազար հեկտար անտառային տարածքներ են ոչնչացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իսպանիայում 10 օրում անոմալ շոգից ավելի քան 500 մարդ է մահացել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Públicо» թերթին։

«Շոգի ալիքները ոչ միայն հրդեհներ են առաջացնում, այլև արդեն 500 մարդու կյանք են խլել մեր երկրում»,- ասել է Սանչեսը:

Վարչապետն այսօր մեկնել է Սարագոսա նահանգի Ատեկա բնակավայր, որտեղ այժմ հրդեհներ են մոլեգնում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը տարածվել է գրեթե 6 հազար հեկտար տարածքում, մարդկանց տարհանել են մի շարք բնակավայրերից։
Ըստ տեղական ԶԼՄ-ների` վերջին 10 օրում Իսպանիայում բռնկված հրդեհները գրեթե 60 հազար հեկտար անտառային տարածքներ են ոչնչացրել։
Հունաստանում սաստիկ հրդեհներ են. տեսանյութ