Լրիվ են խելքները թռցրել. Պուտինը` Եվրոպայում հնչող «իրեն բարկացնելու» կոչերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք և խելագարություն է անվանել ԵՄ-ում տարածվող կոչերը՝ խնայել ջուրը և էլեկտրաէներգիան Պուտինին բարկացնելու համար։
Sputnik
Այս մասին նա ասել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումի ընթացքում, «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» թեմայով լիագումար նիստի ժամանակ։
Պուտինի խոսքով` նախօրեին իրեն նկար են ցույց տվել, որը տարածվում է եվրոպական ԶԼՄ-ներում։
Այդ նկարում մարդ է պատկերված, իսկ ներքևում գրված է. «Ուզո՞ւմ ես բարկացնել Պուտինին։ Միայն այս չորս հատվածները լվա»։ Նկարում նաև նշված են մարմնի այն հատվածները, որոնք պետք է լվանալ։
«Ախր սա ի՞նչ է։ Լրիվ են խելքները թռցրել... ուղղակի զառանցանք է»,- ասել է ՌԴ նախագահը։