ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային ու միջազգային սյուժեների շուրջ, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շեշտադրվել է համապատասխան աշխատանքների շարունակության անհրաժեշտությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների խստիվ պահպանմամբ»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Հայաստանի ու ադրբեջանի արտգործնախարարների՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին դեմ առ դեմ հանդիպումը։