Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +41-ի. եղանակի տեսություն

Երևան
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կրկին նորմայից բարձր է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-24-ն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 4-5 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հուլիսի 20–ի գիշերը եղել է 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +39....+41 աստիճան։
ՀՀ ԱԻՆ–ից կրկին զգուշացնում են, որ հուլիսի 20-ին ևս հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։