Բլոգեր Միքայել Բադալյանի գործը կրկին դատարան է ուղարկվել

Ցուցարարի ձեռքում Միքայել Բադալյանի լուսանկարն է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միքայել Բադալյանի գործը կրկին ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ դատախազությունը գործն ուղարկել էր նախաքննության։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով