Մարիուպոլի բնակիչների համար տների շինարարությունը ընթանում է ըստ ժամանակացույցի։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի նախագծի ղեկավար Օլեգ Պեչենկինին:
«Ակտիվ աշխատանքներ են տարվում ֆասադային համակարգի կառուցման, ցանկապատող կոնստրուկցիաների տեղադրելու ուղղությամբ։ Ներսում արդեն աշխատում են ներքին հարդարման վրա, աշխատանքները փուլային են իրականացվում», - ասել է Պեչոնկինը։
Նա հաստատել է, որ առաջին վեց շենքը նախատեսվում է հանձնել 2022 թվականի հոկտեմբերին, իսկ մնացած վեցը՝ նոյեմբերին։ Բնակարանները կհանձնվեն հարդարված, իսկ տները՝ ամբողջությամբ բարեկարգված տարածքով՝ կայանատեղիներով, մանկական ու սպորտային հրապարակներով։
«Պաշտպանության նախարարությունը տները որպես սեփականություն հանձնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը, իսկ հանրապետությունը քվոտայով բաշխում է այն մարդկանց, որոնք այդ բնակարանների կարիքն ունեն։ Այսինքն՝ բնակարանները մարդկանց անվճար են հասնում», - ասել է նախագծի ղեկավարը։