ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները դիրքեր են գրավել Դնեպրի երկու դպրոցների տարածքում:
Նրա խոսքով՝ այնտեղ հրետանային դիրքեր են տեղակայվել։
«Դնեպրում՝ № 98 ու № 129 դպրոցների տարածքներում տեղակայված են ազգայնական կազմավորումների ու զրահատեխնիկայի ստորաբաժանումներ, հրետանու դիրքեր ու զինամթերքի պահեստներ, ընդ որում՝ մերձակա տների բնակիչների տարհանում չի իրականացվել», — հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ ուկրաինացի զինվորները ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետ են տեղակայել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ)՝ Արտյոմովսկ քաղաքում: Միզինցևը նշել է, որ այնտեղ տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈՒ-ն Նիկոլաևի բազմաբնակարան շենքերում հենակետեր է սարքում՝ խաղաղ քաղաքացիներին թույլ չտալով լքել իրենց բնակարանները:
Բացի այդ, նրա խոսքով, նեոնացիստները գնդակոծություններից «փրկելու» անվան տակ Ավդեևկայում գտնվող գործարանի տարածք են բերել խաղաղ բնակիչների ու պահում են նրանց որպես կենդանի վահան:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի ազգայնականների այդ ցինիկ գործողությունների նպատակը պատասխան կրակ հրահրելն է, որից հետո ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանմամբ արդեն մշակված սցենարով Ռուսաստանի զինված ուժերին ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորմանը մեղադրել իբր առանց տարբերակելու հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության զոհվելու մեջ»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։