Ուղիղ 42 տարի առաջ Մոսկվայում կայացավ Օլիմպիադա-80-ի բացումը. ինչո՞վ է այն հիշարժան

Օլիմպիադա-80-ը սոցիալիստական երկրում անցկացված առաջին Օլիմպիադան էր։
Sputnik
Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու պատճառով խաղերը բոյկոտեցին ԱՄՆ-ն և ևս 64 երկրներ։ Նրանց բացակայության պայմաններում ԽՍՀՄ-ը վստահ հաղթանակ տարավ մեդալներ վաստակելու հարցում։
Օլիմպիադային ծախսվեց 862 մլն ռուբլի։ Այդ գումարը գրեթե ամբողջությամբ հետ եկավ։
Օլիմպիադա-80-ն անցկացնելու իրավունքի համար պայքարում էին Մոսկվան և Լոս Անջելեսը: Սակայն «Հրեշտակների քաղաքի» օգտին քվեարկել էր ՄՕԿ-ի երկու անգամ քիչ անդամ։ Թեև Օլիմպիադան 80-ն անվանում են մոսկովյան, մրցումներ են անցկացվել նաև Կիևում, Լենինգրադում, Մինսկում և Տալինում:
Օլիմպիական արջուկի թռիչքը դեպի երկինք անակնկալ էր նույնիսկ ՊԱԿ -ի համար. նախնական սցենարով այդպիսի բան նախատեսված չէր։