Հայաստանի 3 ներկայացուցիչ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության եզրափակիչում են

44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը և 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվեցին եզրափակիչում և դարձան արծաթե մեդալակիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության երրորդ օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երեք արծաթե, 1 բրոնզե մեդալ։Տեղեկությունը հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը և 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվեցին եզրափակիչում և դարձան արծաթե մեդալակիրներ։ Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։
Նշենք, որ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Զագրեբում անցկացվում է հուլիսի 16-19-ը:
Սադրանքների չենք տրվում, հաջողությունն էլ կա. Ավետիք Վարդանյանը` երիտասարդ ըմբիշների մասին