Անադիրի պահեստներում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Անադիրում այրվում է երեք շենք։ Այնտեղ խանութներ և պահեստներ կան:
Sputnik
Չուկոտկայի Անադիր քաղաքի պահեստային մի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել, մարդիկ տարհանվել են։ Այս մասին հայտնում է Չուկոտկայի կառավարությունը։

«Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է հրդեհային ստորաբաժանման ամբողջ անձնակազմը՝ 60 մարդ, ինչպես նաև վեց հրշեջ մեքենա և ջրատար մեքենաներ, որոնք տրամադրել է քաղաքի վարչակազմը։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամբողջ անձնակազմը ժամանակին տարհանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային ղեկավարի ներկայացուցիչը, երեք շենք է այրվում, որոնցում խանութներ և պահեստներ են գտնվում:
ՌԴ Տոմսկի մարզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա է մահացել
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տուժածներ չկան։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, հրդեհի մակերեսը ճշգրտվում է: