Ուժեղացված ծառայություն ՀՀ մարզերում. 59 մեքենա հատուկ տարածք են տեղափոխել

Վարորդներից 62-ը ոչ սթափ վիճակում են վարել մեքենան։
Sputnik
Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 11-ից 18-ը ՀՀ մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն` հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 59 տրանսպորտային միջոց։
«Հայտնաբերվել է ոչ սթափ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի 2 վարորդ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 117-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 9 վարորդի տուգանել են վարելու ընթացքում ծխելու համար։
Երասխ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 17–ամյա աղջկա ու թողել անօգնական. նա մահացել է
Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կրակոցներ Երևանում. պարեկները բերման են ենթարկել 2 տղայի և 1 աղջկա