Ռուս զինծառայողները ռազմական տեղափոխման համար բլոկպոստ տեղակայելիս ՁՀՆ-7-ի ավելի քան 50 նռնակ, ականներ, պայթուցիչներ ու հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների ուղղորդիչներ են հայտնաբերել։
Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայի ԶՈւ-ի զինամթերքի պահեստը, որը հայտնաբերել են Կենտրոնական ռազմական օկրուգի ռազմական ուղղաթիռները խնդիրների իրականացման ժամանակ՝ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շրջանակում:
Պահեստի շուրջը ականապատվել էր Ուկրաինայի ԶՈւ-ի զինվորականների կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ զորքերը շրջափակել ու վնասազերծել են հայտնաբերված թաքստոցը: