Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Ըստ Բորելի՝ հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին Բորելը գրել է իր «Թվիթերում»։
«Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում. ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման և հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով», - գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
Դրական քայլ է. Բլինկենը` Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպման մասին