Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել

Արմեն Գրիգորյանի հոգեհանգիստը
Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել դատական նիստի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել, ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն կտարածի։
Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում։
Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել։
Նա մեզ թույլ չտվեց դատարանում խոսել իր առողջական խնդիրների մասին. Արմեն Գրիգորյանի պաշտպան