ՌԴ Տոմսկի մարզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա է մահացել

Ռուսաստանի Տոմսկի մարզի Կոլբինկա գյուղի հրդեհի հետևանքները
Դեպքի վայրում զննություն է իրականացվում, վկաները հարցաքննվում են, շուտով նաև դատական փորձաքննություններ կնշանակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Տոմսկի մարզի Կոլբինկա գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի Տոմսկի մարզային վարչությունը։
Ավելի վաղ, ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է Կոլբինկա գյուղի Մոլչանովսկի թաղամասից` գիշերը 00։18-ին (Երևանի ժամանակով 21։18-ին)։ Հրդեհը մարվել է տեղի ժամանակով 06։31-ին։
Փրկարարների տվյալներով` այրվել է 8 х 12 մ վրա մեկ հարկանի երկու բնակարանից բաղկացած փայտե տուն։ Ընդհանուր առմամբ հրդեհի մակերեսը կազմել է 168 քմ։
Յոթ մարդու մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Որոշ ԶԼՄ–ների տվյալներով` մահացածներից 5-ը երեխաներ են։
Քրգործի քննության համար քննչական խումբ է ստեղծվել։
Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու պատճառները։ Կատարվում է դեպքի վայրի զննություն, հարցաքննվում են վկաները, առաջիկայում նշանակվելու են մի շարք դատական փորձաքննություններ։
Հունաստանում կործանվել է ուկրաինական Ան-12 ինքնաթիռը. կադրեր վթարից