Հունաստանում կործանված Ան–12 ինքնաթիռը ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ. Սերբիայի ՊՆ

Ան–12 ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում, Կավալայի օդանավակայանից մի քանի կմ հեռավորության վրա։ Ութ հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հունաստանում կործանված ուկրաինական Ան–12 ինքնաթիռը Սերբիայից 11.5 տոննա ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ։ Տեղեկությունը հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։
«Ինքնաթիռը, որը գիշերը Հունաստանում ընկել է, մեր պաշտպանական արդյունաբերության 11.5 տոննա արտադրանքից էր տեղափոխում Բանգլադեշ։ Ցավոք սրտի, 8 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են»,– ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ստեֆանովիչը հայտնել է ճեպազրույցի ժամանակ։
Նրա տեղեկություններով` ինքնաթիռը սերբական Նիշ քաղաքից է թռել, իսկ ներսում «Վալիր» ընկերության արտադրանքն է եղել։
Հիշեցնենք, որ ինքնաթիռն ընկել է շաբաթ երեկոյան։ Մինչ կործանումն օդաչուն հայտնել է շարժիչներից մեկի խափանվելու մասին և թույլտվություն է ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու համար, սակայն չի հասցրել։ Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում։