Արոնյանը հաղթեց Meltwater Champions Chess Tour օնլայն մրցաշարի եզրափակիչի առաջին սեթում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
FTX Road to Miami մրցաշարը Meltwater Champions Chess Tour շարքի հերթական փուլն է, որի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է FTX Road of Miami շախմատային օնլայն մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին սեթում:

Հայ շախմատիստը չորս պարտիաներում առավելության է հասել չինացի գրոսմայստեր Վեյ Իի նկատմամբ՝ 2,5: 1,5 հաշվով: Արոնյանը հաղթել է մեկ պարտիայում, իսկ 3-ն ավարտել ոչ-ոքի։ Այսօր կխաղարկվի չորս պարտիաներից բաղկացած երկրորդ սեթը։ Չինացի շախմատիստի հաղթանակի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթել է համապատասխանաբար՝ հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին (2,5: 1,5) ու լեհ Յան-Կշիշտոֆ Դուդուին (3:1):
Մրցաշարի նախնական փուլում Լևոն Արոնյանը 16 շախմատիստների մասնակցությամբ գրավել է 7-րդ տեղը: Առաջինը ամերիկահայ Սամուել Սևյանն էր։ Քառորդ եզրափակիչում Սևյանը պարտվել է Վեյ Իին:
FTX Road to Miami մրցաշարը Meltwater Champions Chess Tour շարքի հերթական փուլն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:
Լևոն Արոնյանն անցել է շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց սերիայի եզրափակիչ