Արաբական թերակղզուց եկած «հյուրերը» մի քանի օր էլ կմնան Հայաստանում. եղանակի տեսություն

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-4 աստիճանով։

«Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում մինչև հուլիսի 21-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կդիտվի +40...+42, երեկոյան`+36..+38 աստիճան տաքություն։
Ամռան համար անոմալ վիրուսային իրավիճակ է. մասնագետները խոսել են պատճառների և ռիսկերի մասին