ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Դնեպրոպետրովսկի «Հարավային մեքենաշինական գործարանում» («Յուժմաշ») «Տոչկա–Ու» բալիստիկ հրթիռների ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի բաղկացուցիչների արտադրության և վերանորոգման արտադրամասեր են ոչնչացրել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն փաստացի ոչնչացրել է Սևերսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի 115-րդ բրիգադը։
«Միայն վերջին երկու օրում տվյալ զորամիավորումը անձնակազմի ավելի քան 600 անդամ է կորցրել», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ «բրիգադի համալրման համար հրատապ կերպով Սևերսկի, Նիկոլարկայի և ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող այլ մերձակա բնակավայրերի բնակիչների են մոբիլիզացնում»։
Ռուսական ավիացիան և հրետանին էլ մեկ օրում խոցել են ուկրաինական զինվորականների կառավարման 21 կետ և զինամթերքի 5 պահեստ։
Այսօր հրապարակած ՌԴ ՊՆ ամփոփագրից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ կործանիչները ևս 3 ուկրաինական ինքնաթիռ և 2 ուղղաթիռ են ոչնչացրել։
Բացի այդ, օդում ուկրաինական երկու ուղղաթիռ է խոցվել` «Մի-8»–ը Վելիկայա Նովոսյոլկայի շրջանում և «Մի-24»,ը` ԴԺՀ–ի Սևերսկիում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։