Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել 138 հազար մարդու համար

Որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են։
Sputnik
ԵՐԵՎԱն, 16 հուլիսիSputnik. Ճապոնիայի տարբեր հատվածներում ավելի քան 138 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել ռեկորդային հորդառատ անձրևների առաջացրած սողանքների վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Տարհանման մասին հրահանգը սպառնալիքների հնարավոր 5 մակարդակներից 4-րդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում անվտանգ վայր տեղափոխվել, քանի դեռ դա հնարավոր է։ Հաջորդ` հինգերորդ մակարդակը կյանք փրկելու անհրաժեշտություն է նշանակում անմիջական վտանգի պատճառով: Իշխանությունները կոչ են անում ավարտել տարհանումը մինչև հինգերորդ մակարդակի հայտարարումը։
Իսինոմակի քաղաքում տարհանվելու հրահանգ է տրվել 8,5 հազար մարդու։ Այնտեղ որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայի չափով անձրև է տեղացել, փողոցները հեղեղված են, մարդիկ նավակներով են դուրս գալիս։
Կենտրոնական Ճապոնիայում գտնվող Վակայամա պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել շուրջ 15 հազար մարդ։ Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքում` Տոկիոյի հարևանությամբ, 42.8 հազար մարդ։ Սիձուոկայի պրեֆեկտուրայում տարհանման հրահանգ է ստացել ավելի քան 72 հազար մարդ։
Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում
Առատ անձրևներով մթնոլորտային ալիք է անցել Ճապոնիայի գրեթե ողջ տարածքով` հյուսիսային շրջաններից մինչև հարավ-արևմուտք։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ անձրևները կշարունակվեն մինչև կիրակի, որոշ շրջաններում մեկ ժամի ընթացքում կարող են շուրջ 50 մմ տեղումներ գրանցվել։
Ճապոնիայում անոմալ շոգ եղանակի պատճառով կառավարությունը հորդորում է խնայել էլեկտրաէներգիան