Սյունիքում տրակտորն ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Փրկարարները վարորդի դին տրակտորի խցիկից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սյունիքում տրակտորն ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս տրակտորն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ տրակտորի 51–ամյա վարորդը վթարի հետևանքով տեղում մահացել է:
Սյունիքի Շաղատ գյուղի մոտակա դաշտում վթարի ենթարկված տրակտորը
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տրակտորի խցիկից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը չէր կարողացել մոտենալ վթարի վայրին ու ստիպված էր եղել կանգնել շուրջ 80 մետր հեռու։
Սյունիքի Շաղատ գյուղի մոտակա դաշտում վթարի ենթարկված տրակտորը