ՌԴ կառավարությունը պարզեցրել է արտերկրից ներմուծված մեքենաների գրանցման կարգը

Գրանցման պարզեցված կարգը գործելու է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի Sputnik. Ռուսաստանի կառավարությունը փոփոխել է արտերկրից քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից ներկրվող ավտոմեքենաների գրանցման գործող կարգը։ Համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Խոսքը մեքենաների տեխնիկական կահավորման պարտադիր պահանջներից մեկի ժամանակավոր չեղարկման մասին է. այժմ դրանք կարելի է օգտագործել առանց ERA-GLONASS արտակարգ ծառայությունների կանչի սարքերի»,–ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նման համակարգերով մեքենաների հագեցվածությունը պարտադիր պայման էր մեքենայի ներմուծման և ոստիկանությունում դրա հաշվառման համար։
«Սակայն ոչ բարեկամական պետությունների պատժամիջոցների պատճառով արտակարգ ծառայությունների կանչի համակարգի ռուսաստանյան արտադրողների մոտ խափանումներ են առաջացել սարքի բաղկացուցիչ մասերի հետ կապված», – գրված է կայքում։
ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունները մտադիր են ավիաբաղադրիչներ արտադրել. Մյասնիկովիչ
Գրանցման պարզեցված կարգը գործելու է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։ Այդ ընթացքում արտակարգ ծառայությունների կանչի համակարգեր արտադրողները, ենթադրաբար, կկարողանան կարգավորել լոգիստիկ շղթաները։