«Հիշում եմ, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ուղեկալի հրամանատարությունը համայնքի ղեկավարության հետ կազմակերպել էր ուղեկալի պետի տեղակալ լեյտենանտ Սուխովեևի վառ հարսանիքը՝ հայկական բոլոր ավանդույթներով։ Նրա հարսնացուն Սիբիրից էր եկել։ Նրանք, ի դեպ, մինչ օրս էլ ապրում են սիրո ու համերաշխության մեջ»,- ասում է Ազատխանյանը։
«Սահմանային կարգախմբի կազմում եղել են կամավոր ժողովրդական ջոկատի անդամներ, որոնք հարցման ընթացքում պարզել են, որ քաղաքացին հայերեն չի խոսում ու շատ հուզված է։ Սահմանախախտը ձերբակալվել ու հանձնվել է հայ իրավապահներին»,- ասում է Ազատխանյանը։
— 1923 թվականի աշնանը Լենինականի սահմանապահ ջոկատի «Իբիշ» սահմանային ուղեկալի 20 սահմանապահներ ջախջախեցին 200 հոգանոց հրոսակախմբին, որը Թուրքիայից հարձակվել էր սահմանային անցակետի վրա։
— 1926 թվականի օգոստոսին Լենինականում երկրաշարժ եղավ։ Սահմանապահները փլատակների տակից հանեցին ու փրկեցին ավելի քան հազար վիրավորների։
— Հայրենական մեծ պատերազմի տարիներին սահմանապահները կանխել են Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Խորհրդային Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու բազմաթիվ փորձեր։
— 1963 թվականի մարտին Անդրկովկասյան սահմանապահ շրջանը սահմանի պահպանության ժամանակակից մեթոդների ներդրման զորավարժարան դարձավ։
— 1963-1967 թթ. սահմանին առավել լարված իրավիճակ էր ստեղծվել Լենինականի, Հոկտեմբերյանի, Արտաշատի սահմանապահ ջոկատների հատվածներում: Դրանց ստորաբաժանումները ծառայությունն իրականացրել են ուժեղացված ռեժիմով։
— 1960-ական թվականներին շրջանում փորձարկվեց հետախուզական շների կիրառման մեթոդն առանց շնաթոկ օգտագործելու, իսկ Արտաշատի սահմանապահ ջոկատում փորձ կատարվեց սահմանագոտում՝ հատուկ սարքավորված հատվածում, պահակային շների կողմից սահմանախախտներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։
— 1978 թվականին Արտաշատի ջոկատի տեղամասում ներդրվեցին հեռուստատեսային դիտման և վերահսկման միջոցներ՝ հսկիչ-հետքային շերտի և ազդանշանային-արգելափակոցային համակարգերի զննման համար:
— 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ սահմանապահ ավիացիայի ուղղաթիռների անձնակազմերը աղետի շրջաններից դուրս էին բերում տուժածներին ու տասնյակ տոննա բեռներ տեղափոխում աղետի շրջան: