Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Վարչական օրենսգրքում տվյալ խախտման համար նախատեսված է 100-300 հազար դրամ տուգանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է Վարչական դատարան` «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հայցի հիմքում ՀՀ Վարչական օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասն է (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը)։
ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին
Դիմումը ստացվել է հուլիսի 15-ին, ընդունվել է դատարանի վարույթ։ Դատական նիստ առայժմ նշանակված չէ։
Նշենք, որ վարչական տվյալ խախտման համար նախատեսված է 100-300 հազար դրամ տուգանք։