Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել

Ալեքսեյ Ռեզնիկով
Կիևը միլիոնանոց բանակ չի հավաքում, թյուրիմացություն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու՝ «հարավը ապաօկուպացնելու» հրամանի մասին իր հայտարարությունը սխալ են հասկացել։
Ավելի վաղ Ալեքսեյ Ռեզնիկովը «Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը երկրի հարավում ազատագրական հակահարվածի պլան մշակելու խնդիր է դրել, և այդ նպատակով հավաքվում են արևմտյան զենքով միլիոնավոր մարտական ուժեր։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ չի կարդացել նախարարի հարցազրույցը և հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ռազմական ծրագրերը:

«Այսպես ասենք` մի փոքր misunderstanding (թյուրըմբռնում) է եղել։ Ես չեմ ասել, որ մենք միլիոնանոց բանակ ենք հավաքում։ Թող ինձ ներեն իմ անգլերենի համար. իմ մայրենի լեզուն չէ»,-հայտարարել է Ռեզնիկովը BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ մարտական գործողությունների ավարտը միանգամայն հնարավոր է արդեն այս տարվա վերջին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։
Ուկրաինայի իրավապահները Օդեսայի բնակիչներին ստիպում են հարցաթերթիկներ լրացնել. ՊՆ