Փաշինյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին ու փոխգործակցության խորացման հարցեր քննարկել

Վիտալի Սավելևն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի կայքում։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը
Փաշինյանը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը:
Նա կարևորել ու բարձր է գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:
Վիտալի Սավելևն իր հերթին արդյունավետ է գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:
Վիտալի Սավելև