ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար կառավարությունը գումար կհատկացնի։ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ 2 մլն 277 հազար 410 դրամ կհատկացվի Արթուր Գրիգորյանի այրուն` Իրինա Մկրտչյանին, նույնքան էլ Ֆերդինանտ Մանուկյանի այրուն` Էմմա Մանուկյանին։
Հիշեցնենք` երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Իսկ այս տարվա ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը։