Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների փաթեթը պետք է կրկին լրամշակվի. ՊԵԿ

«Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է e-draft.am կայքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման կներկայացվի լրամշակվելուց հետո: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է e-draft.am կայքից: Այն հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:
Ինչպես ՊԵԿ–ն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։