100 տարեկանում մահացել է Պերուի նախկին նախագահը

Ֆրանսիսկո Մորալես Բերմուդես
Պերուի նախկին նախագահի որդին ասել է, թե ինչն է եղել հոր մահվան պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ֆրանսիսկո Մորալես Բերմուդեսը։
«Պատճառը տարիքն էր։ Նա արդեն 100 տարեկան էր։ Առողջությունը վատացել էր, չկարողացավ հաղթահարել», - ասել է նախկին նախագահի որդին՝ Ռեմիխիո Մորալեսը։
Մահացել է ՕՊեԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն
Մորալեսն իշխանությունն իր ձեռքը վերցրեց 1975-ին և բանակն ու նախարարների խորհուրդը ղեկավարեց մինչև 1980-ը, երբ նախագահն ու Կոնգրեսը ընտրվեցին ժողովրդավարական քվեարկության միջոցով:
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացավ