ԼԺՀ Ժողովրդական միլիցիան ցուցադրել է ամերիկյան M777 155 մմ-անոց ռազմավար-հաուբիցը

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինծառայողներն առաջին անգամ որպես ռազմավար ամերիկյան М777 հաուբից են գրավել: Ժողովրդական միլիցիան տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ամերիկյան զենքը։
Sputnik
Հոլովակում պարզաբանվում է, որ հաուբիցը հայտնաբերել է ԼԺՀ օդային հետախուզությունը, այնուհետև այն ոչնչացրել են 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները։
155 միլիմետր տրամաչափի M777 հաուբիցները Կիևին մատակարարում են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրանց գործընկերները։ Ուկրաինական զորքերը դրանք օգտագործում են Դոնբասի հանրապետությունների քաղաքների և ավանների հրետակոծման համար, ինչի պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվում:
Արևմուտքը շարունակում է Ուկրաինային զինել նաև այլ զենքերով։