Գերլուսինը լուսավորել է Արգենտինայի մայրաքաղաքի երկինքը․ հազվագյուտ կադրեր

Այս երևույթն առաջանում է, երբ Լուսինն ու Երկիրը հնարավորիս մոտ են գտնվում իրար։
Sputnik
Գերլուսինը երեկ` հուլիսի 13-ին, լուսավորել է Բուենոս Այրեսի երկինքը:
Ալգոնկին-հնդկացիները հուլիսյան լիալուսինն անվանում էին «Եղջերվի Լուսին», քանի որ լիալուսինը երևում է այն ժամանակահատվածում, երբ արու եղջերուների գլխին նոր եղջյուրներ են աճում։
Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը
Եվրոպացիներն այս երևույթը «Ծղոտե Լուսին» էին անվանում տարվա այս եղանակին սկսվող խոտհնձի պատճառով։
Հնդիկների և բուդդայականների համար սա «Գուրուի լիալուսինն» է՝ բանականության մաքրման և սեփական գուրուին կամ հոգևոր ուսուցչին պատիվներ տալու ժամանակը։
Ականատեսները Բալթիկ ծովում ջրային պտտահողմ են նկարահանել