Ուկրաինան գնդակոծել է «Կենտրոն» ավտոկայանը։ Նախնական տվյալով՝ 2 զոհ կա, 4 վիրավոր։
Վերջին շրջանում Դոնեցկի ուղղությամբ հարվածները հաճախակի են դարձել։ Կադրերում երևում է, որ արկերն ընկել են ավտոկայանում։
Ականատեսները տեսանկարահանել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքի գնդակոծությունից հետո բարձրացած ծուխը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։