ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik.Կառավարության որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 1.2 մլրդ դրամ` հրշեջ–փրկարարական ջոկատների ժամանակակից շենքերի կառուցման ու նոր տեխնիկայի ձեռքբերման համար։
«Հիմնականում հրշեջ–փրկարարական ջոկատները գտնվում են 1960-70-ականներին կառուցված տիպային շենքերում, որոնք արդեն բավականին հնամաշ են, իսկ մարտական հաշվարկների 60 տոկոսից ավելին խորհրդային արտադրության ԶԻԼ մակնիշի մեքենաներ են, որոնք բարոյապես ու տեխնիկապես գտնվում են մաշված վիճակում», – ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ֆինանսավորման արդյունքում կարդիականցվեն ու կվերակառուցվեն Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 և Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները։ Բացի այդ 12,1%-ով կթարմացվի ԱԻՆ ավտոպարկը, ձեռք կբերվեն արագ արձագանքման 12 ավտոմեքենաներ։
Փաշինյանը հայտնեց, որ ծրագրին աջակցել են Ճապոնիայի և ՌԴ կառավարությունները։