Շրի Լանկայում ցուցարարները գրոհում են վարչապետի գրասենյակը. կադրեր

Ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Sputnik
Շրի Լանկայում՝ Կոլոմբոյում, ցուցարարները փորձում են գրոհել երկրի վարչապետի գրասենյակը քաղաքի կենտրոնում, նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։ Տեղեկությունն իրադարձությունների վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել վարչապետի գրասենյակի տարածք, նրանք կոտրում են ցանկապատերն ու փորձում անցնել դրանց վրայով: Պարսպի հետևում ինքնաձիգներով զինված ուժայիններն են՝ սաղավարտներով և վահաններով, ոմանք՝ հակագազերով։
Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, սակայն դա մեծ արդյունք չի տվել. ցուցարարները նախկինի պես վարչապետի գրասենյակի ցանկապատերի մոտ են:
Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանն ավելի քան 17,8 մլն ռուփի են հայտնաբերել
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Ցուցարարները գրավել են նախագահի պալատը։ Բողոքի ակցիաների հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և լրագրողներ:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հուլիսի 20-ին խորհրդարանը մտադիր է երկրի նոր նախագահ ընտրել: