15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»

15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»։
15-ամյա գյումրեցի պատանին բեմադրել է «Լոռեցի Սաքոն»։
Թումանյանի «Լոռեցի Սաքոն»շատ ռեժիսորներ ու շատ բեմերում են ներկայացրել, սակայն առաջին անգամ այն յուրովի մեկնությամբ բեմադրել է գյումրեցի 15-ամյա Սերգեյ Եղիկյանը: Լուսային ու ձայնային հետաքրքիր լուծումները ևս նրանն են, իսկ բեմում նրա 14-15 տարեկան ընկերներն են:
Sputnik
Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Գյումրիի Մտորումների թատրոնը, որպես փորձարարական հարթակ, իր դռները միշտ բաց է պահում երիտասարդ ստեղծագործողների համար։ Վերջին օրերին թատրոնի խաղացանկում «Լոռեցի Սաքոն» է: Պատանի ռեժիսորի` 15-ամյա Սերգեյ Եղիկյանի ներկայացումը ոչ միայն հուզում, այլ նաև իր որակով զարմացնում է հանդիսատեսին։ Հետաքրքիր նկարչական ու ձայնային ձևավորումը, պատանի դերասանների խաղն ու հղկված խոսքը հանդիսատեսին «ստիպում է» լարված մնալ ողջ ներկայացման ընթացքում:
В Гюмри подростки во главе с 15-летним Сергеем Егикяном поставили поэму Лореци Сако Туманяна
Սերգեյ Եղիկյանի բեմադրած «Լոռեցի Սաքոն»
Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը այս ներկայացումը տարբերվող է համարում, հատկապես, որ ռեժիսորը 15-ամյա պատանի է: «Բավական բարդ գործ է ներկայացված, բայց Սերգեյը զարմանալիորեն կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել։ Իսկ բեմադրության լավ գնահատականը հանդիսատեսի այցն ու շարունակական ներկայացումներն են»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատանի ռեժիսորն ասում է, որ չնայած ապրում ենք զարգացած դարաշրջանում, բայց խավարամտությունն ու սնահավատությունը հիմա ավելի շատ են տարածված: «Սա բեմադրելով նպատակ եմ ունեցել երիտասարդներին նման երևույթներից հեռու պահել»,- ասում է Սերգեյ Եղիկյանը։
В Гюмри подростки во главе с 15-летним Сергеем Егикяном поставили поэму Лореци Сако Туманяна
Սերգեյ Եղիկյանի բեմադրած «Լոռեցի Սաքոն»
Չցանկանալով կոտրել թումանյանական ոգին՝ պատանի ռեժիսորը պիեսի չի վերածել պոեմը։ «Իմ ընկերներն են մարմնավորել Սաքոյի, չարքերի ու Նանիի կերպարները։ Ի դեպ, Նանիի կերպարը ես անձամբ եմ որոշել զարգացնել՝ Թումանյանի մոտ այդպես չէ»,- ասում է Սերգեյն ու հավելում, որ նախնական տարբերակը 5 անգամ փոփոխության է ենթարկվել:
Ներկայացման մեջ զբաղված պատանիները նշում են՝ առանց երկմտելու են համաձայնել այս կամ այն դերը խաղալ: «Խաղացած ամեն մի նոր ներկայացում մեզ ավելի է մոտեցնում ու հարազատ դարձնում իրար և այդ ստեղծագործությանը: Սա մեր առաջին մեծ ու լուրջ ներկայացումն է»,- ասում է 16-ամյա Արմեն Կուրղինյանը:
Սերգեյ Եղիկյանի բեմադրած «Լոռեցի Սաքոն»
Գլխավոր դերակատարը՝ Սամվել Հարությունյանը, պատմում է՝ առաջին մի քանի ներկայացումները պարզապես խաղացել է, հիմա արդեն զգում է դերը: «Իրականում դժվար է խաղալ խենթի կերպարն ու այդ հոգեվիճակն ի ցույց դնել հանդիսատեսին, բայց, կարծում եմ, պարբերական ներկայացումները խոսում են այն մասին, որ գործը հաջողված է»:
Հավելենք, որ «Լոռեցի Սաքոն» ներկայացված է «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական մրցույթ-փառատոնին:
Սերգեյ Եղիկյանի բեմադրած «Լոռեցի Սաքոն»