Մասկի հրթիռը հրդեհվել է փորձարկման ժամանակ. տեսանյութ

Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Starship տիեզերանավի գործարկման համար նախատեսված հրթիռակիրը Տեխասում արձակման հարթակի վրա հրդեհվել է փորձարկումների մեկնարկի ժամանակ։
Sputnik
Ուժեղ պայթյունի և հրդեհման տեսանյութը Twitter–ում հրապարակել է NASASpaceFlight.com կայքի գլխավոր խմբագիր Քրիս Բերջինը։
Կադրերում երևում է, որ Raptor–ի 33 շարժիչով արագացուցիչի գործարկումից մի քանի վայրկյան անց այն կրակագնդի է վերածվել։
Իլոն Մասկը հրաժարվել է գործարքից. Twitter-ը պատրաստվում է դատի տալ նրան
Վթարի պատճառների և տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Մասկն արձագանքել է միջադեպին և նշել, որ ամեն ինչ «այնքան էլ լավ չի ընթացել», իր թիմն էլ «վնասներն է գնահատում»։
Starship բազմակի օգտագործման տիեզերանավը նախատեսված է Մարս թռչելու համար, այն կարող է տեղավորել 100 հոգի։ Տիեզերանավի նախատիպն արդեն մի քանի անգամ փորձնական թռիչքներ է կատարել Երկիր վերադարձով, սակայն այդ փորձարկումներն իրականացվել են դեռ երկրագնդի մթնոլորտի սահմաններում։