Ուկրաինական ուժերը պատրաստվում են շենք պայթեցնել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև
Ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սլավյանսկում ազգայնականները պատրաստվում են շենք պայթեցնել, որում խաղաղ բնակիչներ կլինեն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ հաստատվել է, որ ԴԺՀ–ի Սլավյանսկում ուկրաինացի ազգայնականների կողմից հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստվում ռուսական զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու համար:
«Այդ նպատակով մոտակա բնակելի թաղամասերի բնակիչները իբր անվտանգության ապահովման պատրվակով պահվում են ագրարային մասնագիտական վարժարանում։ Ընդ որում` շենքը ականապատված է, և գրոհայինները պատրաստվում են պայթեցնել այն՝ ռուսական զորքերի կողմից հրետանային հարվածներ հասցնելով քաղաքի ռազմական օբյեկտներին», - ասել է գեներալը։
Նա նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում, որտեղ տեղակայել են հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Միզինցեևը նշել է, որ մերձակա տներից բնակիչների տարհանումը դիտավորյալ չի իրականացվել:
ՌԴ-ն հարվածել է արտասահմանյան սպառազինությամբ լի ուկրաինական պահեստներին. տեսանյութ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։