Կիևը ցանկացել է մահափորձ կատարել Մելիտոպոլի շրջանի ղեկավարի դեմ

Մելիտոպոլի կայարանում. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ռեժիմը փորձել է մահափորձ իրականացնել Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Սիգուտայի դեմ, վերջինս չի տուժել, հայտնել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սելիվանովը իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ դեպքի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները։

«Ահաբեկչության մանրամասների մասին՝ ավելի ուշ։ Հիշեցնում եմ, որ դիվերսիայից տուժում են առաջին հերթին խաղաղ բնակիչները։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են ապակայունացնել խաղաղ կյանքը ազատագրված տարածքներում, անդառնալի պատիժ կկրեն»,- ընդգծել է Սելիվանովը։

Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը Ուկրաինայի հարավում: Մարզերում ձևավորվել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, շրջանառության մեջ է դրվել ռուբլին, սկսվել է ռուսաստանյան հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը: Տարածաշրջանները հայտարարել են ՌԴ սուբյեկտներ դառնալու ծրագրերի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։