ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես է շենքից թանձր ծուխ բարձրանում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 16։53-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։